«Բեմանկարը» հաղորդաշարը ներկայացնում է հայ արվեստագետներին, նրանց ստեղծագործությունները բեմանկարչության ոլորտում։
Վարդգես Սուրենյանցը, Մարտիրոս Սարյանը, Մինաս Ավետիսյանը, Ռոբերտ Էլիբեկյանը, Գառզուն և այլք համագործակցել են անվանի ռեժիսորների հետ, ստեղծել օպերային, բալետային, թատերական ներկայացումների դեկորացիաների և զգեստների ձևավորումներ, որոնք հայկական բեմանկարչության բարձրարժեք նմուշներից են։ Էսքիզներից ու մակետներից շատերն այսօր պահվում են հայաստանյան և արտերկրի թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում։
Հերթական թողարկումը նվիրված է Ռոբերտ Էլիբեկյանին։