Արվեստագետը բանտում թեմայով են զրուցում «Փարաջանովը և մենք» հաղորդաշարի համահեղինակներ կինոգետ Գարեգին Զաքոյանը, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը և հրավիրյալ բանախոսներ Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանն ու մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը։
🔹Անահիտ Միքայելյանի «Բանտային ազգագրությունը Սերգեյ Փարաջանովի ստեղծագործություններում» հետազոտությունը,
🔹Բանտային բարքերն ու խմբային դասակարգումները խորհրդային և հետխորհրդային երկրներում,
🔹Փարաջանովը ի՞նչ կարգավիճակում էր գտնվում բանտում,
🔹Ինչպե՞ս Փարաջանովը հայտնվեց Խորհրդային համակարգի տեսադաշտում,
🔹Արվեստի դրսևորումները բանտում,
🔹Որքանո՞վ են ուսումնասիրված Փարաջանովի բանտային ստեղծագործություններն ու նամակները,
🔹 Հայ հասարակությունում և ակադեմիական շրջանակներում եղե՞լ է Փարաջանովի սեռական կողմնորոշմանն առերեսվելու խնդիր,
🔹Ի՞նչ փոխվեց Փարաջանովի ստեղծագործություններում բանտարկությունից հետո,
🔹Փարաջանովը` բանտից ազատվելուց հետո։
Փարաջանովին նվիրված ուսումնասիրություններն ու աշխատություններն առանցքային կարևորություն ունեն, բայց պարզ և հանրամատչելի զրույցների, նրա արվեստի մեկնությունների սակավության պատճառով Սերգեյ Փարաջանովը ստացել է էլիտարի, իմացության մեծ պաշար ունենալու դեպքում միայն հասկանալի լինելու համբավ, այնինչ նրա արվեստը և ինքնին իր էությունն հակընդդեմ են այդ կաղապարներին։ Տասներկու թողարկումից բաղկացած այս հաղորդաշարի նպատակն է Փարաջանովի արվեստը հանրության լայն շերտերին առավել հասկանալի դարձնելը:
Հաղորդաշարն իրականացվել է ՀՀ Կառավարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Փարաջանով 100» հոբելյանական ծրագրի շրջանակում։