Play Video
Աշոտ Ստեփանյան | Քաղաքը քեզ կսպասի | ԳրքՕդ

Աշոտ Ստեփանյան

🔹Ինչպիսի՞ն են պատմվածքների ներքին դինամիկան և փոխկապակցվածությունը Քաղաքը քեզ կսպասի գրքում։
🔹Ինչպիսի՞ն են պատմվածաշարի հերոսները։
🔹Ի՞նչ դեր ունի մահը պատմվածաշարում։
🔹Ի՞նչ դեր ունեն մեջբերումները պատմվածաշարի կառուցվածքի տեսանկյունից։
🔹Հեղինակն ունի՞ արդյոք մարգինալ գրականություն ստեղծելու միտում։

«ԳրքՕ՜դ» հաղորդաշարի հերթական թողարկմանը Աշոտ Ստեփանյանի Քաղաքը քեզ կսպասի պատմվածքների ժողովածուի մասին զրուցում են Վարդան Սմբատյանը, Մարի Մելիքյանը և արձակագիրներ Գրիշ Սարդարյանն ու Նորայր Սարգսյանը։

«ԳրքO՜դ» հաղորդման գրքասեր հաղորդավարներ Վարդանը և Մարին փորձում են բացահայտել, վերլուծել և հասկանալ հայ ժամանակակից հեղինակների ճախրի ու անկումների պատճառները:
Ի՞նչ խնդիրներ է լուծում հայ ժամանակակից գրականությունը, որքանո՞վ է տալիս արդի, բոլորիս հուզող հարցերի պատասխանները, կբացահայտեք դիտելով հաղորդումը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search