Play Video
Հայ-թուրքական հարաբերությունները

🔹 Հայ-թուրքական հարաբերությունները ներկայումս ի՞նչ փուլում են գտնվում։
🔹 Ավանդաբար ի՞նչ նախապայմաններ էր առաջ բերում Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար։
🔹 Որո՞նք են Հայաստան – Թուրքիա հարաբերությունների զարգացման հիմնական խոչընդոտները։
🔹 Միջազգային խաղացողների համար որքանո՞վ է օրակարգային հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։

Այս և այլ հարցերի շուրջ զրուցում են Ռուբեն Բանուչյանը, թուրքագետ Նելլի Մինասյանը և Next Gen ակադեմիայի շրջանավարտների համակարգող Մարիետա Դոլունցը։

NextGen փոդքասթը հնարավորություն է ընձեռում երիտասարդ առաջնորդներին փորձագետների, հանրային գործիչների հետ միասին քննարկելու ՀՀ-ի առաջ ծառացած հիմնարար մարտահրավերները և խնդիրները՝ առավելապես կենտրոնանալով խաղաղության, արտաքին և ներքին քաղաքական գործընթացների վրա։
Այս ձևաչափը թույլ կտա համեմատականներ անցկացնել ավագ և երիտասարդ սերունդների մտքերի, պատկերացումների և վերլուծությունների միջև միևնույն հարցերի և թեմաների շուրջ։

Հաղորդաշարն իրականացվում է «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search