Երվանդ Քոչարը 14 տարի անցկացրեց Փարիզում՝ հաղորդակից դառնալով եվրոպական մոդեռն արվեստի ամենաբուռն շրջաններից մեկին:
Այդ բեղմնավոր տարիների ընթացքում Քոչարը դարձավ փարիզյան ավանգարդի ականավոր ներկայացուցիչներից մեկը և ստեղծեց տարածական նկարչությունը։
Քոչարի 125-ամյակին նվիրված շարքի երկրորդ հաղորդումը պատմում է փարիզյան վաղ տարիների, տարածական նկարչության, «Մարդ-քաղաք» շարքի առաջին գործերի և դիմանսիոնիզմի մանիֆեստի մասին:
Հաղորդաշարն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ: