«Շախմատ» հաղորդաշարի հերթական թողարկման առաջին մասում Նորայր Հովհաննիսյանն ամփոփում է Երևանում անցկացված «Ռաֆայել Վահանյանի գավաթ» շրջանային մրցաշարի արդյունքները։
Անդրադարձ է կատարվում նաև Մոնտենեգրոյում ընթացող 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը։
Բորիս Սպասկի
Թողարկման երկրորդ հատվածը նվիրված է շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասկիի կյանքին և շախմատային հաջողություններին, Վարդան Մելքոնյանն էլ ներկայացնում է նրա խաղացած լավագույն պարտիաներից մեկը։
«Շախմատ» հաղորդաշարի ընթացքում անդրադառնում ենք շախմատային իրադարձությունների, իրականացնում վերլուծություններ, ինչպես նաև ներկայացնում վարպետության էտյուդներ։
Հաղորդաշարը իրականացվել է Երևանի Շախմատի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ։