Play Video
Էթիկայի և իրավունքի դինամիկան

🔹Որո՞նք են էթիկայի և իրավունքի հիմնական տարբերությունները։
🔹Աստվածաշնչյան Ոսկե կանոնը ինչպե՞ս է ներթափանցել իրավունք։
🔹Ազատության հնարավորությունը ավելի շատ է իրավակա՞ն, թե՞ բարոյական օրենքներում։
🔹Ո՞ր դեպքերում են բարոյական նորմերն ու պարտականությունները իրավական նորմերի հետ հակասության մեջ։
🔹Որտեղի՞ց են գալիս պետության հետ համագործակցելը պախարակելու ակունքները։
🔹Իրավունքի վերաբերյալ ի՞նչ հայեցակարգ էին առաջ բերում Կանտը և Հեգելը։

Բուն զրույց. էթիկա հաղորդաշարի հերթական թողարկմանը այս և այլ հարցերի շուրջ զրուցում են Հայարփի Սահակյանը և փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տարոն Սիմոնյանը։

Բուն զրույցի շրջանակներում «Էթիկա» հաղորդաշարը մարդկային փոխհարաբերությունների, բարոյական սկզբունքների և որոշումների բարդ աշխարհում ճիշտ կողմնորոշվելու մասին է։ Կփորձենք բացահայտել, թե ինչպես է էթիկան ձևավորում մեր առօրյա կյանքը, նպաստում առողջ հասարակության կառուցմանը և օգնում հաղթահարել դժվարին երկընտրանքները։
Զրույցների ընթացքում պատրաստի ու վերջնական պատասխաններ դժվար թե կարողանանք տալ, բայց հարցեր ու համատեղ փնտրտուքներ՝ ինչքան ուզեք։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search