ԵՊՀ հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայի գիտաշխատող Միքայել Գինովյանն ու Աննա Սահակյանը «Գիտության մարդիկ» հաղորդաշարի հերթական թողարկմանը զրուցում են հետևյալ թեմաների շուրջ.
🔹Ինչպե՞ս Միքայել Գինովյանն ընտրեց կենսաբանի մասնագիտությունը։
🔹Ի՞նչ կրթություն է ստացել նա։
🔹Հետագայում ի՞նչ հանգամանքներում ընտրեց մանրէաբանի մասնագիտացումը։
🔹Կենսաբանի մասնագիտությամբ ի՞նչ բնագավառներում է հնարավոր աշխատել։
🔹Գիտական գործունեության ընթացքում ի՞նչ հետազոտություններ և ուսումնասիրություններ է հեղինակել Միքայելը։
«Գիտության մարդիկ» հաղորդաշարը հարցազրույցների շարք է Հայաստանի գիտնականների հետ։ Շարքի հյուրերը պատմում են իրենց մասնագիտական ընտրությունից, գիտական գործունեությունից ու հետաքրքրություններից։