🔹Ըստ «Անկախ դիտորդ» դաշինքի դիտարկումների` ինչպե՞ս են անցել ընտրությունները Վրաստանում։
🔹Ընտրակեղծիքները կանխող մեխանիզմներն ի՞նչ բացեր և թերություններ ունեն Վրաստանում։
🔹Հիմնականում ի՞նչ շեշտադրումներով է «Վրացական երազանքն» իրականացնել նախընտրական քարոզչությունը։
🔹Ի՞նչ սպասել Վրաստանում ձևավորվող իշխանությունից և ընդդիմությունից։
🔹Որքանո՞վ է հավանական, որ Վրաստանում ընտրությունների արդյունքները կչեղարկվեն։
🔹Վրաստան-Արևմուտք հարաբերություններն ինչպե՞ս կարող են ազդել Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։
Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս և այլ հարցեր վերլուծում են Վրաստանում «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը և Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը: