Նորայր Հովհաննիսյանն անդրադառնում է Բրազիլիայում ընթացող Շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների առաջնությունում հայ մասնակիցների գրանցած արդյունքները։
Նորայր Հովհաննիսյանը ներկայացնում է նաև Երևանում անցկացվող «Ռաֆայել Վահանյանի գավաթ» շրջանային մրցաշարի մանրամասները։
Թողարկման երկրորդ հատվածը նվիրված է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն, հայազգի շախմատիստ Տիգրան Պետրոսյանի կյանքին և շախմատային հաջողություններին, Վարդան Մելքոնյանն էլ ներկայացնում է նրա խաղացած լավագույն պարտիաներից մեկը։
«Շախմատ» հաղորդաշարի ընթացքում անդրադառնում ենք շախմատային իրադարձությունների, իրականացնում վերլուծություններ, ինչպես նաև ներկայացնում վարպետության էտյուդներ։
Հաղորդաշարը իրականացվել է Երևանի Շախմատի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ։