Play Video
3. Ֆրանկոֆոնիան և փաստաբանի մասնագիտությունը | Բուն զրույց․ ֆրանկոֆոնիա

🔹Ֆրանսերենի իմացությունը հայ փաստաբանների մասնագիտական առաջընթացի ի՞նչ հնարավորություններ է ստեղծում։
🔹Ինչպե՞ս են նյութականանում Հայաստանի և Ֆրանսիայի փաստաբանական պալատների միջև հարաբերությունները։
🔹Ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ Հայաստանում փաստաբանական դպրոց հիմնելու, և ո՞րն է այդ դպրոցի մոդելի առանձնահատկությունը։
🔹Ինչպե՞ս է իրականացվում հայ փաստաբաններիՖրանսիայում վերապատրաստումը։
🔹Որո՞նք են «Ֆրանկոֆոն փաստաբանների միություն» կազմակերպության նպատակները։
🔹 Ի՞նչ է իրենից ներկայացնում Փաստաբանական ճարտախոսության մրցույթը, և ի՞նչ մրցանակներ ու հնարավորություններ են ստանում հաղթողները։
🔹Ֆրանսիայում սովորած կամ վերապատրաստված երիտասարդ հայ փաստաբանները վերադառնո՞ւմ են արդյոք հայրենիք և այստեղ գործունեություն ծավալում։
🔹Ֆրանսիայի իրավաբանները ի՞նչ օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված իրենց գործընկերներին։

«Բուն զրույց.ֆրանկոֆոնիա» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս հարցերի շուրջ են զրուցում Արմեն Բաղդասարյանը և Հայաստանի փաստաբանների պալատի նախագահի միջազգային կապերի գծով խորհրդական և Հայաստանի ֆրանկոֆոն փաստաբանների միության հիմնադիր նախագահ Մարտուն Փանոսյանը։

Ինչպե՞ս է Հայաստանը կապիտալացնում Ֆրանկոֆոնիան։ Ո՞րն է Ֆրանկոֆոնիայի դերը Հայաստանի զարգացման գործում։ Սրանք են այն հարցերը, որոնց անդրադառնում ենք «Բուն զրույց․ֆրանկոֆոնիա» հաղորդմանը զարգացման տարբեր ծրագրերում ներգրավված մեր ֆրանսախոս հյուրերի հետ։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search