🔹Ովքե՞ր էին գալլերը, և ի՞նչ ծագում ուներ իրենց անվանումը։
🔹Ինչպե՞ս Հռոմը թշնամացավ գալլերի հետ։
🔹Ի՞նչ հանգամանքներում գալլերը գրավեցին Հռոմը։
🔹Ինչպե՞ս են առաջացել «Սագերը փրկեցին Հռոմը» և «Վա՜յ պարտվածներին» արտահայտությունները։
🔹Ո՞րն էր Հռոմի այս ձախողումների հիմնական պատճառը։
🔹Պլեբեյների հանդեպ ի՞նչ զիջումների գնացին պատրիկները։
🔹Հիմնականում ի՞նչ զբաղմունքներ ուներ նոր ձևավորվող պլեբեյական վերնախավը։
🔹Ե՞րբ ավարտվեց պատրիկների և պլեբեյների պայքարը։
🔹Ինչպիսի՞ հասարակություն ձևավորվեց Հռոմում պատրիկների ու պլեբեյների դարավոր պայքարի ավարտից հետո։
Հին Հռոմի պատմությունը պատմական «աշխատանոց» է: Այնտեղ են ձև ստացել քաղաքական, տնտեսական, հոգեբանական, կրոնական և ընկերային իրողություններ, որոնք ժառանգվել են հետագա քաղաքակրթությունների կողմից։
Ալբերտ Ստեփանյանի «Հռոմեական հանրապետություն» բացառիկ հաղորդաշարի դասախոսությունները պատմում են հին Հին Հռոմի Հանրապետության ձևավորման, հաստատման, ընթացքի և անկման մասին։