Գյուղականության ճգնաժամի մասին խոսելիս կարևոր է անդրադառնալ գյուղաբնակների ինքնությանը և հատկապես այն հարցին, թե ինչ դեր ունի գյուղը՝ որպես տեղ, և այդ տեղի հետ կապվածությունը գյուղաբնակների ինքնության մեջ։
🔹Գյուղաբնակների՝ տեղի (գյուղի) հետ կապվածությունն ինչպիսի՞ արտահայտումներ ունի։
🔹Կապվածության ո՞ր տեսակն է գերակշռում գյուղաբնակների մոտ։
🔹Տեղի ինքնությունն առավելապես ո՞ր գյուղաբնակների մոտ է զարգացած։
🔹Ըստ սեռատարիքային բաժանման՝ ովքե՞ր են ավելի հակված իրենց կյանքը կապել գյուղի հետ, և ովքե՞ր են ընտրում գյուղը լքելու տարբերակը։
Գյուղականության ճգնաժամ շարքը նվիրված է գյուղականության թեմային և Հայաստանում գյուղի, գյուղացու և գյուղական կյանքի արդիական խնդիրներին։ Շարքը հիմնված է Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի, Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի համագործակցությամբ իրականացված «Գյուղականության Ճգնաժամը Հայաստանում» հետազոտության վրա։