Play Video
6. Փարաջանովը և գրականությունը | Փարաջանովը և մենք

Փարաջանովը և գրականությունը

«Փարաջանովը և մենք» հաղորդաշարի համահեղինակներ կինոգետ Գարեգին Զաքոյանը, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը և հրավիրյալ բանախոսներ բանաստեղծ Անահիտ Սահակյանն ու գրող, գրականագետ Հրաչյա Սարիբեկյանը հաղորդաշարի հերթական թողարկմանը զրուցում են հետևյալ թեմաների շուրջ․

🔹Էկրանավորում և կինո։
🔹Կինոյի լեզուն և գրականության լեզուն. ընդհանրություններ և տարբերություններ։
🔹Խորհրդանշանները Փարաջանովի ֆիլմերում։
🔹«Կարապի լիճը.բերդ». Փարաջանովի գրած սցենարն ու Յուրի Իլյենկոյի ֆիլմը։
🔹Երբվանի՞ց և ինչո՞ւ կինոյի ու գրականության միջև խզում առաջացավ։
🔹Ինչո՞ւ են հայ գրականության մեջ պատմավեպերը գերակշռում։
🔹Փարաջանովի սցենարների գեղարվեստական արժեքը։
🔹Առավելապես ի՞նչ հիմնավորմամբ էին ժամանակին քննադատում «Նռան գույնը» ֆիլմը։
🔹Փարաջանովը ունի՞ նախադեպ կինոյում և գրականության մեջ:
🔹Ժամանակի ընկալումը պոեզիայում, արձակում և Փարաջանովի ֆիլմերում։
🔹Ինչո՞ւ էր Փարաջանովը հաճախ դիմում դիցաբանական, առասպելական և հեքիաթային նյութերին։
🔹Ինչո՞ւ են գրողները հիմնականում դժգոհ իրենց ստեղծագործությունների էկրանավորումներից։
🔹Սյուժե և ֆաբուլա։
🔹Փարաջանով – Ջոյս զուգահեռներ:
🔹Ինչո՞վ է «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը հանճարեղ։

Փարաջանովին նվիրված ուսումնասիրություններն ու աշխատություններն առանցքային կարևորություն ունեն, բայց պարզ և հանրամատչելի զրույցների, նրա արվեստի մեկնությունների սակավության պատճառով Սերգեյ Փարաջանովը ստացել է էլիտարի, իմացության մեծ պաշար ունենալու դեպքում միայն հասկանալի լինելու համբավ, այնինչ նրա արվեստը և ինքնին իր էությունն հակընդդեմ են այդ կաղապարներին։ Տասներկու թողարկումից բաղկացած այս հաղորդաշարի նպատակն է Փարաջանովի արվեստը հանրության լայն շերտերին առավել հասկանալի դարձնելը:

Հաղորդաշարն իրականացվել է ՀՀ Կառավարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Փարաջանով 100» հոբելյանական ծրագրի շրջանակում։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search