Դավթաշենը նախկինում անվանվել է 1-ին գյուղ․ Դավթաշեն է վերանվանվել «Սասնա ծռեր» էպոսի հազարամյակի առթիվ։
Գեղանկարիչ Արթուր Մարտիրոսյանը պատմում է իր պապերի՝ Դավթաշեն թաղամասում տուն կառուցելու և հաստատվելու, իր մանկության հուշերի, թաղամասի մյուս բնակիչների անցյալի ու ներկայիս հիմնական զբաղմունքների, Դավթաշենի նոր թաղամասի կառուցմանը զուգահեռ առաջացող խնդիրների, սոցիալական տարածքի կրճատման և այլ հետաքրքիր թեմաների մասին։
«Մեր թաղը» հաղորդաշարը նվիրված է Հայաստանի տարբեր քաղաքների թաղերին ու բակերին: Ամեն հաղորդման ընթացքում ճանաչված մարդիկ պատմում են իրենց թաղի, այդտեղ ապրող մարդկանց, նրանց նիստուկացի մասին` վերհանելով մարդու ու միջավայրի կապը և ցուցադրելով քաղաքային միջավայրի փոփոխությունը: Հաղորդման հերոսը ոչ թե մարդն է, այլ այդ մարդու պատմությունը իր թաղի մասին: