🔹Ե՞րբ և ինչպե՞ս է առաջացել Մերձդնեստրյան հակամարտությունը։
🔹Կրոնական և լեզվական ի՞նչ պատկանելություն ունեին Խորհրդային Մոլդավիայի բնակիչները։
🔹Ե՞րբ և ո՞ր տարածքում է ստեղծվել Ռումինիա պետությունը։
🔹Բեսարաբիան ե՞րբ միացավ Ռումինիային։
🔹Ո՞ր տարածքների միավորմամբ ստեղծվեց Մոլդավիայի խորհրդային սոցիալիստական հանրապետությունը։
🔹ԽՍՀՄ փլուզման պահին դեմոգրաֆիական ինչպիսի՞ պատկեր էր Մոլդովայում։
🔹Ի՞նչ պահանջներ ուներ ազգային-դեմոկրատական շարժումը Մոլդովայում։
🔹Ինչո՞ւ սրվեցին Մոլդովայի 2 հատվածների հարաբերությունները։
🔹Ե՞րբ անկախություն հռչակեց Մոլդովան, և ի՞նչ ուժեր եկան իշխանության։
🔹Մերձդնեստրի ռուսալեզու բնակչությունն ինչպե՞ս ընդունեց Մոլդովայի անկախությունը։
🔹Ե՞րբ ստեղծվեց Մերձդնեստրի մոլդովական խորհրդային սոցիալիստական հանրապետությունը։
🔹ԽՍՀՄ փլուզմանը զուգահեռ ինչպե՞ս էին զարգանում Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի և Մերձդնեստրի մայրաքաղաք Տիրասպոլի հարաբերությունները։
🔹Հակամարտության ելքի վրա ի՞նչը էական ազդեցություն ունեցավ։
🔹Ո՞վ էր գեներալ Ալեքսանդր Լեբեդևը։
🔹 Ինչպե՞ս ավարտվեց հակամարտությունը, և ի՞նչ էր ենթադրում 1992 թ. Ռուսաստանի և Մոլդովայի միջև կնքված զինադադարի մասին համաձայնագիրը։
🔹Ինչպիսի՞ն է Մերձդնեստրի բնակչությունը ներկայումս, և քաղաքական ի՞նչ տրամադրվածություն ունեն տեղի իշխանությունները։
🔹Ինչպիսի՞ն են Մերձդնեստրի և Մոլդովայի հարաբերություններն այժմ։
🔹Մերձդնեստրյան հակամարտության լուծմանն ուղղված բանակցություններն ի՞նչ փուլեր են ունեցել։
🔹Ի՞նչ էր իրենից ներկայացնում Կոզակի պլանը, և ինչո՞ւ այն չընդունվեց։
🔹ԵՄ ինտեգրման ճանապարհին ի՞նչ խնդիրներ ունի Մոլդովան։
🔹Ովքե՞ր են գագաուզները և ի՞նչ կարգավիճակով են ապրում Մոլդովայում։
🔹Որքանո՞վ է հավանական, որ կհասունանա նաև գագաուզական հակամարտություն։
🔹 Ռուս-ուկրաինական պատերազմը ինչպե՞ս կարող է ազդել Մերձդնեստրի և Մոլդովայի վրա։
🔹Ինչպիսի՞ քաղաքականություն է վարում Մոլդովայի ներկայիս իշխանությունը։
«Կոնֆլիկտներ» հաղորդաշարի ընթացքում քաղաքագետ Միքայել Զոլյանը խոսում է այն հակամարտությունների մասին, որոնք մեծ ազդեցություն են թողել ներկայիս աշխարհակարգի ձևավորման վրա։
:ԲունTV-ն չի աջակցում հակամարտության որևէ կողմի։
Հաղորդումը հիմնված է գիտական փաստերի վրա և ունի բացառապես կրթական բնույթ։