Սոցիալական վստահության և համայնքային մասնակցության մակարդակը գյուղում քաղաքին համեմատ ավելի բարձր է։ Գյուղաբնակները հատկապես հակված են վստահել տեղական իշխանություններին։ Իսկ ազգային մակարդակում պետական իշխանությունների նկատմամբ վստահությունը բավականին ցածր է։
🔹Գյուղաբնակներն իրենց խնդիրների լուծման համար առավելապես ո՞ր մարմիններին են դիմում։
🔹Ինչպիսի՞ն էր գյուղաբնակի կերպարը նախկինում
🔹Քաղաքային կյանքի ազդեցությամբ ի՞նչ փոխակերպումներ է կրել այդ կերպարը։
🔹Փոխօգնության ի՞նչ մակարդակ է գյուղաբնակների շրջանում։
🔹Տնային տնտեսության եկամուտն ինչպե՞ս է ազդում գյուղաբնակների՝ խնջույքների և այլ արարողությունների մասնակցության հաճախականության վրա։
🔹Ի՞նչ այլ գործոններ են ազդում գյուղաբնակների սոցիալական ներառվածության և վստահության վրա։
Գյուղականության ճգնաժամ շարքը նվիրված է գյուղականության թեմային և Հայաստանում գյուղի, գյուղացու և գյուղական կյանքի արդիական խնդիրներին։ Շարքը հիմնված է Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի, Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի համագործակցությամբ իրականացված «Գյուղականության Ճգնաժամը Հայաստանում» հետազոտության վրա։