Վիզուալ Հայաստան զարգացման հիմնադրամն արդեն 3 տարի է՝ իրականացնում է կրթության արդիականացման միջոցով մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ծրագրեր։
Հիմնադրամի կրթական ծրագրերի և հատկապես «Աշխարհացույց» կրթական հարթակի մասին են զրուցում Հայաստան Գրիգորյանը և հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» ծրագրի հեղինակ Հովհաննես Ղազարյանը։
«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։