Հնարավո՞ր էր արդյոք ունենալ ավելի պակաս բևեռացված մեդիադաշտ։
Քաղաքական գործիչների վարքը ինչպե՞ս է ազդում մեդիադաշտի վրա։
Հանրային հեռուստաընկերության լսարանը ինչպե՞ս է օգտագործվել տարբեր իշխանությունների կողմից։
Ինչպե՞ս կարելի է պայքարել մանիպուլատիվ տեղեկատվության դեմ։
Ի՞նչ է իրենից ներկայացնում Երևանի մամուլի ակումբի նախաձեռնած Լրատվամիջոցների ինքնակարգավորման նախաձեռնությունը (2007 թ․)։
Ի՞նչ վտանգ են ներկայացնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ պոպուլիզմով զբաղվող մեդիաինֆլուենսերները։
Այս և այլ հարցերի շուրջ Ժողանվտանգություն փոդքասթի երկրորդ եթերաշրջանի հերթական թողարկմանը զրուցում են ԺԱՏԿ նախագահ Տիգրան Գրիգորյանը և Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը։