Play Video
12․ Իրավիճակը 1991-ին | Արխիվ․ անկախացում

🔹Ինչպե՞ս է Երևանի քաղաքապետ ընտրվում Համբարձում Գալստյանը։
🔹Վերջինս ինչպե՞ս է արձագանքում իր ստանձնելիք պարտավորություններին։
🔹Ինչո՞ւ 1991 թ․ հունվարին իրավիճակը Լիտվայում սրվեց։
🔹Ի՞նչ պահանջներ ուներ Լիտվայում գործող Միասնություն ռուսամետ ուժը։
🔹Լիտվայում տեղի ունեցող իրադարձություններին ինչպե՞ս է արձագանքում Հայաստանը։
🔹Ի՞նչ էր ենթադրում Նորացված Խորհրդային միության գաղափարը։
🔹Միութենական հանրաքվեին ո՞ր երկրները չէին ցանկանում մասնակցել։
🔹Այդ ժամանակաշրջանում տնտեսական ի՞նչ մարտահրավերների առջև էր կանգնած Հայաստանը։
🔹Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհուրդը Շահումյանի և Խասուն Իսմայիլի շրջանների միավորմամբ ի՞նչ հարց լուծեց։
🔹Ի՞նչ բովանդակություն ուներ 1991 թ․ հունվարի 30-ին Լևոն Տեր-Պետրոսյանի տված ասուլիսը։
🔹Ի՞նչ իրավիճակ էր ԼՂ-ում 1991 թ․ սկզբին։
🔹Ինչո՞ւ շրջանառությունից հանվեցին 1961-1990 թթ․ նմուշի 50 և 100
ռուբլանոց թղթադրամները։
🔹Ի՞նչ հանգամանքներում Հայաստանը նախաձեռնեց ինքնուրույն ֆինանսական համակարգի և սեփական դրամանիշի ստեղծումը։

«Արխիվ. անկախացում» հաղորդաշարը Խորհրդային Միության վերջին տարիների և Հայաստանի անկախության հռչակման մասին է։ Ժամանակագրական առումով այն սկսվում է 1985 թվականից, երբ ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար է դառնում Միխայիլ Գորբաչովը։ Նրա նախաձեռնած Վերակառուցման գործընթացն էլ դառնում է Խորհրդային Միության փլուզման սկիզբը, և որպես հետևանք՝ միութենական հանրապետությունների անկախության հռչակումը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search