🔹Ի՞նչ է իրենից ներկայացնում պարտադիր հաշտարարությունը։
🔹Ի՞նչ տարբերություն կա հաշտարարության և պարտադիր հաշտարարության միջև։
🔹Ինչո՞ւ է հաշտեցումը ցանկացած վեճի լավագույն հանգուցալուծումը։
🔹Սովորաբար ի՞նչ ժամկետներում է իրականացվում պարտադիր հաշտարարությունը։
🔹Ի՞նչ է ենթադրում իրավական հաշտեցումը։
🔹Ինչո՞ւ է կողմերի ապրումակցումը կարևոր իրավական հաշտության գործընթացում։
Այս և այլ թեմաների շուրջ են զրուցում Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և “Best Solutions” իրավաբանական և հաշտարարական գրասենյակի տնօրեն, փաստաբան, հաշտարար Վահե Աստվածատրյանը։
Արբիտրաժը վեճերի լուծման այլընտրանքային գործընթաց է, որը կիրառվում է անհատների և կազմակերպությունների կողմից՝ ավանդական դատական համակարգից դուրս իրավական տարաձայնությունները լուծելու համար:
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը մատուցում է բարձրորակ ծառայություններ վեճերի այլընտրանքային լուծման եղանակների բնագավառում՝ ծառայելով որպես մշտապես գործող արբիտրաժային և հաշտարարական հաստատություն։ Ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր պաշտոնական կայքում` www.amca.am