«Շախմատ» հաղորդաշարի հերթական թողարկման առաջին հատվածում Նորայր Հովհաննիսյանը ներկայացնում է Խազախստանում տեղի ունեցած Պավլոդար Օփեն 2024 շախմատի միջազգային մրցաշարում գրոստմայստեր Արամ Հակոբյանի հաղթական արդյունքը, ապա անդրադառնում նաև 2024 թվականի Ռուսաստանի արագ շախմատի թիմային առաջնությանն ու Սենտ Լուիսում արդեն ավարտված 2024 թվականի ԱՄՆ-ի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնություններին հայազգի շախմատիստների ելույթներին։
Թողարկման երկրորդ հատվածը նվիրված է շախմատի աշխարհի 7-րդ չեմպիոն Վասիլի Սմիսլովի կյանքին և շախմատային հաջողություններին, Վարդան Մելքոնյանն էլ ներկայացնում է նրա խաղացած լավագույն պարտիաներից մեկը։
«Շախմատ» հաղորդաշարի ընթացքում անդրադառնում ենք շախմատային իրադարձությունների, իրականացնում վերլուծություններ, ինչպես նաև ներկայացնում վարպետության էտյուդներ։
Հաղորդաշարը իրականացվել է Երևանի Շախմատի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ։