🔹2022-ի սեպտեմբերի էսկալացիայից հետո ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ սպառազինության ոլորտում։
🔹Ներկայումս ռազմական ի՞նչ ներուժ ունի Ադրբեջանը։
🔹Ինչպիսի՞ մարտահրավերների առաջ է կանգնած մեր սպառազինությունը։
🔹Բացի Հնդկաստանից ու Ֆրանսիայից՝ կա՞ն արդյոք այլընտրանքային տարբերակներ, որտեղից ՀՀ-ն կարող է զենք գնել։
🔹Ի՞նչ հեռանկարներ ունի Հայաստանի ներքին ռազմարդյունաբերությունը։
🔹Որքանով է հավանական, որ Ադրբեջանը նոր էսկալացիա կսանձազերծի Հայաստանի դեմ։ 🔹Ինչպիսի՞ն է Հայաստանի և Ադրբեջանի սպառազինությանը հատկացված բյուջեների հարաբերակցությունը։
🔹Ադրբեջանը կարո՞ղ է արդյոք խանգարել Հայաստանի` զենք ձեռք բերելու գործընթացին։
Այս և այլ հարցերի շուրջ Ժողանվտանգություն փոդքասթի երկրորդ եթերաշրջանի հերթական թողարկմանը զրուցում են ԺԱՏԿ նախագահ Տիգրան Գրիգորյանը և APRI Armenia-ի ավագ վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը։