Play Video
7․Արբիտրաժային վճիռների ճանաչում և կատարում | Բուն զրույց․Արբիտրաժ և հաշտարարություն

🔹Ի՞նչ է արբիտրաժային վճիռը։
🔹Ինչպե՞ս տարբերակել արբիտրաժային վճիռը դատական վճռից։
🔹Ի՞նչ է ենթադրում արբիտրաժային վճռի ճանաչումը և ի՞նչ` կատարումը։
🔹Ի՞նչ է իրենից ներկայացնում Նյու-Յորքի կոնվենցիան։
🔹Ո՞ր դեպքերում հարկադիր կատարումը կարող է մերժվել։
🔹 Արբիտրաժային վճռի ճանաչման և կատարման տեսանկյունից ի՞նչ դեր ունի արբիտրաժի վայրի ընտրությունը։
🔹 Ինչպե՞ս է աշխարհաքաղաքական վիճակը ազդում արբիտրաժային վճիռների կայացման գործընթացի վրա։

Այս և այլ թեմաների շուրջ են զրուցում Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և ՀԱՀ, ՀՖՀ, ԵՊՀ դասախոս, անկախ արբիտր, ԱՄԿԱ արբիտրաժային խորհրդի անդամ Աիդա Ավանեսյանը։

Արբիտրաժը վեճերի լուծման այլընտրանքային գործընթաց է, որը կիրառվում է անհատների և կազմակերպությունների կողմից՝ ավանդական դատական համակարգից դուրս իրավական տարաձայնությունները լուծելու համար:

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը մատուցում է բարձրորակ ծառայություններ վեճերի այլընտրանքային լուծման եղանակների բնագավառում՝ ծառայելով որպես մշտապես գործող արբիտրաժային և հաշտարարական հաստատություն։ Ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր պաշտոնական կայքում` www.amca.am

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search