🔹Ինչո՞ւ մարդիկ աշխատանք չեն գտնում։
🔹Ինչպիսի՞ կրթություն պետք է տալ ուսանողին, որ վերջինս գտնի իր տեղն աշխատաշուկայում։
🔹Հիմնականում բնակչության ո՞ր հատվածն է աշխատաշուկայից դուրս մնում։
🔹 Որո՞նք են անաշխատունակության օբյեկտիվ պատճառները։
🔹Ի՞նչ ծրագրեր է առաջարկում պետությունը մարդկանց աշխատատեղեր ապահովելու համար։
🔹 Աշխատունակ նպաստառուներ, ՀՀ-ում աշխատանք փնտրող օտարերկրյա քաղաքացիներ և արտագնա աշխատանքի ձգտող ՀՀ քաղաքացիներ. ինչպե՞ս է ձևավորվել այս հակասությունների եռանկյունին։
🔹Ի՞նչ մշակութային առանձնահատկություններ և ակնկալիքներ կան մեր աշխատաշուկայում։
🔹Պատանիների մոտ նկատվո՞ւմ է արդյոք միջին մասնագիտական ուսուցման կենտրոնների հանդեպ հետաքրքրվածություն։
🔹 Ի՞նչ ծրագրերով է պետությունը սկսնակներին ինտեգրում աշխատաշուկա։
🔹Հայաստանն հաղթահարե՞լ է արդյոք այն փուլը, երբ իսկապես աշխատատեղեր չկային։
🔹 Ի՞նչ քայլեր է անում պետությունը կենսաթոշակային տարիքի հասած մարդկանց աշխատանքի իրավունքը վերականգնելու համար։
🔹Ո՞րն է գործատու – աշխատող հարաբերություններում պետության դերը, և որտե՞ղ են ավարտվում պետության ներգործության սահմանները։
🔹 Ինչպե՞ս կարող է աշխատողը պաշտպանել իր իրավունքները։
«Քաղաքացի-պետություն» փոդքասթում զրուցում են Դանիել Իոաննիսյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։
Ինչպիսի՞ն են պետության և քաղաքացիների հարաբերությունները Հայաստանում: Ո՞ր գլխավոր սկզբունքների շուրջ պետք է կառուցվեն այդ հարաբերությունները և ինչպե՞ս կարելի է մեծացնել այդ հարաբերությունների արդյունավետությունը: Հենց այս հարցերի քննարկման է նվիրված «Քաղաքացի-պետություն» հաղորդաշարը։