Play Video
Փարաջանովի չնկարահանված ֆիլմերը | Փարաջանովը և մենք

Փարաջանովի չնկարահանված ֆիլմերը

🔹 Ֆիլմերի կրկնօրինակում, թե՞ ենթագրում․ ո՞րն է ավելի ընդունելի։
🔹 Ինչո՞ւ Փարաջանովի չնկարահանված ֆիլմերի մասին ուսումնասիրություններ գրեթե չկան։
🔹 Ինչպիսի՞ն էին Փարաջանովի սցենարները։
🔹 Ո՞ւմ համար է կինոսցենարը։
🔹 Հեղինակային կինո և դրամարկղային կինո․ ի՞նչ փոխհարաբերությունների մեջ են դրանք։
🔹 Փարաջանովի ո՞ր սցենարներն էին պատրաստ իրականացման և ինչո՞ւ չեն իրագործվել։
🔹 Ինչո՞ւ արգելվեց «Կիևյան որմնանկարներ» ֆիլմը։
🔹 Ի՞նչ հավանական պատճառներ կային «Արարատ լեռան գանձերը» ֆիլմն արգելելու համար։
🔹Որո՞նք էին «Ինտերմեցցո» ֆիլմն արգելելու պատճառները։;
🔹Փարաջանովի ֆիլմերի թեմաների և նկարահանման վայրերի ի՞նչ փոխառնչություններ կան։
🔹Ինչո՞վ էին Փարաջանովի ստեղծագործությունները համամարդկային։
🔹Ինչո՞ւ իրականություն չդարձավ «Շուշանիկի չարչարանքները» ֆիլմը։
🔹 Որքանո՞վ էր Փարաջանովի «Արա Գեղեցիկ և Շամիրամը» հավատարիմ Խորենացուց հասած ավանդազրույցին։
🔹Փարաջանովի չնկարահանված ֆիլմերը ունե՞ն արդյոք ընդհանրություններ։
🔹 Ինչո՞ւ էին 1970-ականների հայտնի ֆիլմերը հեքիաթների հիմքով։
🔹 Ողբերգական սիրո թեման Փարաջանովի ֆիլմերում։
🔹Ինչպե՞ս հաստատեցին «Խոստովանանք» ֆիլմը։
🔹 Հնարավո՞ր է արդյոք Փարաջանովի չնկարահանված ֆիլմերի սցենարներով մեր օրերում ֆիլմ նկարել։

Այս և այլ հարցերի շուրջ են զրուցում «Փարաջանովը և մենք» հաղորդաշարի համահեղինակներ կինոգետ Գարեգին Զաքոյանը, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը և հրավիրյալ բանախոս լրագրող Մարկ Գրիգորյանը։

Փարաջանովին նվիրված ուսումնասիրություններն ու աշխատություններն առանցքային կարևորություն ունեն, բայց պարզ և հանրամատչելի զրույցների, նրա արվեստի մեկնությունների սակավության պատճառով Սերգեյ Փարաջանովը ստացել է էլիտարի, իմացության մեծ պաշար ունենալու դեպքում միայն հասկանալի լինելու համբավ, այնինչ նրա արվեստը և ինքնին իր էությունն հակընդդեմ են այդ կաղապարներին։ Տասներկու թողարկումից բաղկացած այս հաղորդաշարի նպատակն է Փարաջանովի արվեստը հանրության լայն շերտերին առավել հասկանալի դարձնելը:

Հաղորդաշարն իրականացվել է ՀՀ Կառավարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Փարաջանով 100» հոբելյանական ծրագրի շրջանակում։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search