Play Video
#5 Կամավոր | Սառա Ստայց

Սառա Ստայցը` որպես «Դեպի Հայք»-ի կամավոր, Հայաստան է եկել 6 տարի առաջ։ Կամավորական ծրագիրը սկզբում 3 ամսով է եղել, սակայն այնքան է սիրել իր գործը և կապվել Գյումրու «Էմիլի Արեգակ» կենտրոնին, որ արդեն 6 տարի է՝ գործունեություն է ծավալում այդտեղ։ Կենտրոնի շահառուները բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաներ են, որոնց հետ շփվելով, որոնց օգնելով Սառան գտել է իր կյանքի իմաստը։

Նախագծի շրջանակներում ներկայացվում են տարբեր կամավորական նախաձեռնություններ ու անհատ կամավորներ, որոնք, չխնայելով իրենց ժամանակը, հաճախ սեփական ռեսուրսների հաշվին ու ֆիզիկական աշխատանքով փորձում են օգնել կարիքավորներին, կրթել կամ բարելավել որևէ բնագավառ: Նախագիծը նպատակ ունի խրախուսել կամավորությունը Հայաստանում: «Կամավոր» շարքն իրագործվել է ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ:

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search