Play Video
5․Ջեսահ | ալ մոնումենտ կամ ՄԵԾ ՄՈՒԹԸ | ԳրքՕդ

🔹Ինչո՞վ է փորձարարական այս վեպը։
🔹Ի՞նչ գրական խնդիր է փորձում լուծել գրքի փորձարարականությունը։
🔹Ինչպիսի՞ն է վեպի լեզուն, լեզվաոճական ի՞նչ հնարքների է դիմել հեղինակը։
🔹Վեպում կա՞ր արդյոք «պայթյունի» հատված, թե՞ գիրքը ապակենտրոն է։
🔹Ինչպիսի՞ ընթերցողի համար է այս գիրքը։

«ԳրքՕ՜դ» հաղորդաշարի հերթական թողարկմանը Ջեսահի «ալ մոնումենտ կամ ՄԵԾ ՄՈՒԹԸ» փորձարարական վեպի շուրջ զրուցում են Վարդան Սմբատյանը, Մարի Մելիքյանը և արձակագիրներ Գրիշ Սարդարյանն ու Հովհաննես Երանյանը։

«ԳրքO՜դ» հաղորդման գրքասեր հաղորդավարներ Վարդանը և Մարին փորձում են բացահայտել, վերլուծել և հասկանալ հայ ժամանակակից հեղինակների ճախրի ու անկումների պատճառները:
Ի՞նչ խնդիրներ է լուծում հայ ժամանակակից գրականությունը, որքանո՞վ է տալիս արդի, բոլորիս հուզող հարցերի պատասխանները, կբացահայտեք դիտելով հաղորդումը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search