🔹Ինչքանո՞վ են կրթական հաստատությունները պատասխանատու հասարակությանը էթիկապես գրագետ դարձնելու համար։
🔹Ինչո՞ւ է կարևոր, որ սովորողներին հենց ներածական դասընթացներում բացատրվեն ուսանողի էթիկայի նորմերը։
🔹Ինչո՞վ է վտանգավոր «Հաղթողին չեն դատում» սկզբունքով առաջնորդվելը։
🔹Էթիկական ի՞նչ խնդիրներ ու բացեր կան ուսուցչի կերպարում։
Բուն զրույց. էթիկա հաղորդաշարի հերթական թողարկմանը այս և այլ հարցերի շուրջ զրուցում են Հայարփի Սահակյանը և ԵՊՀ փիլիսոփայություն կրթական ծրագրի մասնագետ Սիլվա Պետրոսյանը։
Բուն զրույցի շրջանակներում «Էթիկա» հաղորդաշարը մարդկային փոխհարաբերությունների, բարոյական սկզբունքների և որոշումների բարդ աշխարհում ճիշտ կողմնորոշվելու մասին է։ Կփորձենք բացահայտել, թե ինչպես է էթիկան ձևավորում մեր առօրյա կյանքը, նպաստում առողջ հասարակության կառուցմանը և օգնում հաղթահարել դժվարին երկընտրանքները։
Զրույցների ընթացքում պատրաստի ու վերջնական պատասխաններ դժվար թե կարողանանք տալ, բայց հարցեր ու համատեղ փնտրտուքներ՝ ինչքան ուզեք։