🔹Ի՞նչ է ներդրումային արբիտրաժը։
🔹Ինչո՞ւ է բիզնեսը ծագած վեճերը լուծելու համար նախընտրում ներդրումային արբիտրաժը։
🔹Ինչո՞ւ է ավելի նախընտրելի դիմել ինստիտուցիոնալ, քան ad hoc արբիտրաժի։
🔹Ինչպիսի՞ վեճերի դեպքում կարելի է դիմել ներդրումային արբիտրաժի։
🔹Ի՞նչ կապ կա անկախ արբիտրաժային կենտրոնների գոյության և միջազգային ներդրումների միջև։
Այս և այլ թեմաների շուրջ են զրուցում Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և անկախ արբիտր Սարգիս Գրիգորյանը։
Արբիտրաժը վեճերի լուծման այլընտրանքային գործընթաց է, որը կիրառվում է անհատների և կազմակերպությունների կողմից՝ ավանդական դատական համակարգից դուրս իրավական տարաձայնությունները լուծելու համար:
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը մատուցում է բարձրորակ ծառայություններ վեճերի այլընտրանքային լուծման եղանակների բնագավառում՝ ծառայելով որպես մշտապես գործող արբիտրաժային և հաշտարարական հաստատություն։ Ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր պաշտոնական կայքում` www.amca.am