Ռեժիսոր Ջոն Քարփենթերը ստեղծում է հորորի և գիտաֆանտաստիկ ժանրի կուլտային ֆիլմեր` հնար գտնելով իր յուրօրինակ հեղինակային ոճը պահպանելու և գաղափարները զարգացնելու համար: Քարփենթերը կարծես նախընտրում է հասարակ պատմություններ, ուր կա դրական հերոս և ակներև նպատակ: Բայց երբեմն ուղղագիծ ու պարզունակ թվացող սյուժեները դեմ են առնում ականակույր խավարին…
Ռուբեն Մամուլյան, Տավիանի եղբայրներ, Ռոբեր Բրեսոն, Կոստա-Գավրաս: Այս անունները հայտնի չեն լայն հանդիսատեսին, սակայն նրանք մեծ ավանդ ունեն համաշխարհային կինոյի պատմության մեջ։ Այս և այլ մեծ ռեժիսորների և նրանց կարևորագույն ֆիլմերի մասին՝ Ալեքսանդր Մելյանի «Հեղինակի տեսություն» հաղորդաշարում։