Play Video
4․Հովհաննես Երանյան | Արչի | ԳրքՕդ

🔹Հովհաննես Երանյանի «Արչի» վեպում ինչպե՞ս են կապվում հայոց ցեղասպանության և 44-օրյա պատերազմի դեպքերը։
🔹Ինչպիսի՞ն է Արչիի կերպարը։
🔹Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել հեղինակի շտապողականությունը վեպը գրելիս։
🔹Ինչպիսի՞ն է վեպի կառուցվածքը, արդյո՞ք սա վեպ է վեպի մեջ։
🔹Ինչպիսի՞ն է վեպի սյուժեն․ կա՞ն արդյոք անհամոզիչ դրվագներ։
🔹Արդյո՞ք գիրքը ընկալելի կլինի օտարազգի ընթերցողի համար։

«ԳրքՕ՜դ» հաղորդաշարի հերթական թողարկմանը Հովհաննես Երանյանի «Արչի» վեպի շուրջ զրուցում են Վարդան Սմբատյանը, Մարի Մելիքյանը և արձակագիրներ Գրիշ Սարդարյանն ու Ջեսահը։

«ԳրքO՜դ» հաղորդման գրքասեր հաղորդավարներ Վարդանը և Մարին փորձում են բացահայտել, վերլուծել և հասկանալ հայ ժամանակակից հեղինակների ճախրի ու անկումների պատճառները:
Ի՞նչ խնդիրներ է լուծում հայ ժամանակակից գրականությունը, որքանո՞վ է տալիս արդի, բոլորիս հուզող հարցերի պատասխանները, կբացահայտեք դիտելով հաղորդումը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search