Շախմատ հաղորդաշարի հերթական թողարկման առաջին մասում Նորայր Հովհաննիսյանը ներկայացնում է, թե Հայաստանում ընթացող Ծաղկաձոր Օփեն շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ տուրից հետո ովքեր են առաջատարները։
Թողարկման երկրորդ հատվածը նվիրված է Շախմատի աշխարհի 4-րդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի կյանքին և շախմատային հաջողություններին, Վարդան Մելքոնյանն էլ ներկայացնում է մեծ շախմատիստի խաղացած լավագույն պարտիաներից մեկը։
«Շախմատ» հաղորդաշարի ընթացքում անդրադառնում ենք շախմատային իրադարձությունների, իրականացնում վերլուծություններ, ինչպես նաև ներկայացնում վարպետության էտյուդներ։
Հաղորդաշարը իրականացվել է Երևանի Շախմատի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ։