🔹Հարավսլավիայի կազմում ի՞նչ իրավունքներ ունեին Սերբիայի ինքնավար մարզերը՝ Կոսովոն և Վոյվոդինան։
🔹Ինչպիսի՞ն էր բնակչության էթնիկ պատկերը այդ մարզերում։
🔹Ինչպիսի՞ն էր Հարավսլավիայի հիմնադիր Իոսիֆ Բրոզ Տիտոյի քաղաքականությունը երկրի էթնիկ փոէր խմբերի հանդեպ։
🔹Հարավսլավիայի տարբեր անկյուններում և հատկապես Սերբիայում ինպիսի՞ տրամադրություններ իշխող դարձան Տիտոյի մահից հետո։
🔹Նոր ձևավորվող տեղական քաղաքական էլիտաների համար ո՞րն էր առավել հարմար քաղաքական գործիքը։
🔹Ի՞նչ պահանջներ էր ներկայացնում սերբ քաղաքական գործիչ Սլոբոդան Միլոշևիչը։
🔹Ի՞նչ հանգամանքներում իջեցվեց Վոյվոդինայի և Կոսովոյի ինքնավար կարգավիճակը։
🔹Ինչի՞ հանգեցրեց Կոսովոյի կարգավիճակի իջեցումը։
🔹Ի՞նչ պահանջներ ու դժգոհություններ ունեին Կոսովոյի ալբանացիները։
🔹Ո՞վ էր Կոսովոյի ալբանացիների շարժման առաջնորդ Իբրահիմ Ռուգովան։
🔹Ի՞նչ հանգամանքներում ստեղծվեցին ալբանական զինված խմբերը և «Կոսովոյի ազգային բանակ» ռազմականացված կազմակերպությունը։
🔹Ո՞վ էր Հաշիմ Տաչին, ի՞նչ դիրքորոշում ուներ Կոսովոյի ազատագրման հարցում և ի՞նչ ճակատագրի արժանացավ։
🔹1990-ականներին ինչպե՞ս էր ընթանում Կոսովոյի ազատագրական բանակի գրոհայինների զինված պայքարը։
🔹Որտեղի՞ց էր ֆինանսական աջակցություն ստանում Կոսովոն։
🔹Ի՞նչ դիրքորոշում ուներ հարցի վերաբերյալ Ալբանիան։
🔹Սերբիան ու Ալբանիան ինչպիսի՞ պատմական հիշողություն ունեն Կոսովոյի վերաբերյալ։
🔹Այս հակամարտությունը ե՞րբ առաջնահերթություն դարձավ միջազգային հանրության համար։
🔹1998-99 թթ․ սերբական բանակի բռնությունների հետևանքով քանի՞ ալբանացի փախստական դարձավ։
🔹Որքա՞ն տևեց ՆԱՏՕ-ի նախաձեռնած ռազմական օպերացիան։
🔹Այս օպերացիային ինչպե՞ս արձագանքեցին ՌԴ-ն, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն։
🔹Ի՞նչ էր ենթադրում 1999 թ․ կնքված Կումանովայի համաձայնագիրը։
🔹Ինչո՞ւ են հաճախ զուգահեռներ տարվում Կոսովոյի դեպքերի և ԼՂ խնդրի միջև։
🔹Կոսովոյում ալբանական պետության ստեղծմանն ինչպե՞ս արձագանքեց Ռուսաստանը։
🔹Ի՞նչ ճակատագիր ունեցավ Սլոբոդան Միլոշևիչը։
🔹Ինչպե՞ս ընթացավ Մոնտենեգրոյի անջատումը Սերբիայից։
🔹Ե՞րբ Կոսովոն հռչակեց իր անկախությունը, և ո՞ր երկրները չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը։
🔹Ռուսաստանն ինչպե՞ս է օգտագործում Կոսովոյի նախադեպը։
🔹Ինչպիսի՞ն է իրավիճակը Կոսովոյում այժմ, և ի՞նչ կարգավիճակում են հիմա այնտեղի սերբերը։
«Կոնֆլիկտներ» հաղորդաշարի ընթացքում քաղաքագետ Միքայել Զոլյանը խոսում է այն հակամարտությունների մասին, որոնք մեծ ազդեցություն են թողել ներկայիս աշխարհակարգի ձևավորման վրա։
:ԲունTV-ն չի աջակցում հակամարտության որևէ կողմի։
Հաղորդումը հիմնված է գիտական փաստերի վրա և ունի բացառապես կրթական բնույթ։