Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը՝ FAST- ը, ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ 15 ավագ դպրոցներում իրականացնում է «Արհեստական բանականության սերունդ» կրթական ծրագիրը։
Ծրագրի մանրամասների շուրջ են զրուցում Հայաստան Գրիգորյանը և ծրագրի ղեկավար Անուշ Այվազյանը։
«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։