Play Video
#34 Զարոբյան-Արշակունյաց | Մեր թաղը | Անուշ Առաքելյան

Դերասանուհի, երգահան, գրող Անուշ Առաքելյանի մանկությունն անցել է Զարոբյան փողոցում (նախկինում՝ Պլեխանով)։ Հարազատ թաղամասի հետ են կապված բազում պատմություններ, հուշեր, կյանքի հետաքրքիր դրվագներ։ Նրա անձնական հիշողություններն ու անգամ երազները հիմնականում կապված են այս թաղամասի ու իրենց այս տան հետ, իսկ ներկայիս տունը, որը Արշակունյաց պողոտայում է գտնվում, Անուշի համար անձնական տարածք է, առանձին անկյուն։

«Մեր թաղը» հաղորդաշարը նվիրված է Հայաստանի տարբեր քաղաքների թաղերին ու բակերին: Ամեն հաղորդման ընթացքում ճանաչված մարդիկ պատմում են իրենց թաղի, այդտեղ ապրող մարդկանց, նրանց նիստուկացի մասին` վերհանելով մարդու ու միջավայրի կապը և ցուցադրելով քաղաքային միջավայրի փոփոխությունը: Հաղորդման հերոսը ոչ թե մարդն է, այլ այդ մարդու պատմությունը իր թաղի մասին:

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search