Play Video
3․ Միջազգային արբիտրաժ | Բուն զրույց․Արբիտրաժ և հաշտարարություն

🔹Կյանքի և կարիերայի ի՞նչ ուղի է անցել Գրանտ Հանեսսյանը։
🔹Ինչպե՞ս է ստացվել, որ Գրանտը միացել է AMCA-ին։
🔹Ինչպիսի՞ հատկանիշներով օժտված մարդ պետք է լինի արբիտրը։
🔹Ո՞ր դեպքերում է ավելի նախընտրելի դիմել արբիտրաժային կառույցի, քան դատարանի։
🔹Ի՞նչ հեռանկարներ կան Հայաստանում արբիտրաժային մշակույթի կայացման հարցում։
🔹Աշխարհի ո՞ր երկրներն են հայտնի իրենց արբիտրաժային լավ ավանդույթներով։
🔹Ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել կողմնակալ և կոռումպացված արբիտրաժը։
🔹Ի՞նչ ապագա ունի AMCA-ն և ի՞նչ գործոններով են պայմանավորված կառույցի հաջողությունները։
🔹Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ Հայաստանում արբիտրաժային մշակույթի զարգացման համար։

Այս և այլ թեմաների շուրջ են զրուցում Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և AMCA-ի արբիտրաժային խորհրդի նախագահ, անկախ արբիտր Գրանտ Հանեսսյանը։

Արբիտրաժը վեճերի լուծման այլընտրանքային գործընթաց է, որը կիրառվում է անհատների և կազմակերպությունների կողմից՝ ավանդական դատական համակարգից դուրս իրավական տարաձայնությունները լուծելու համար:

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը մատուցում է բարձրորակ ծառայություններ վեճերի այլընտրանքային լուծման եղանակների բնագավառում՝ ծառայելով որպես մշտապես գործող արբիտրաժային և հաշտարարական հաստատություն։ Ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր պաշտոնական կայքում` www.amca.am

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search