Play Video
Սոցիալական արդարություն. Վահրամ Սողոմոնյան

Օրինակ՝ մենք գործ ունենք քաղաքական չներկայացվածության խնդրի հետ, երբ տարբեր օլիգարխներ, որոնք չեն կարողանում ինքնուրույն ներկայացնել իրենց քաղաքական շահերը, վճարում են մարդկանց, որպեսզի վերջիններս կատարեն ինչ-որ էլեկտորատի կամ սոցիալական բազայի խնդիր: Սա նշանակում է, որ այս մարդիկ դուրս են մնացել քաղաքական գործընթացներից:

ՀՀ ԱԺ-ում ներկայացված պատգամավորների 80 %-ը մեծահարուստներ են: Սա նշանակում է, որ նրանք ոչ միայն թույլ չեն տա, որ ուժեղ արհմիությունների մասին օրենքներ ընդունվեն, այլ նաև տրամաբանորեն իրականացնում են սոցիալական սուր անարդարության տանող քաղաքականություն: Եթե մյուս խավերը բացարձակ ներկայացված չեն քաղաքական որոշումների ընդունման գործընթացում, ստեղծվում է մի իրավիճակ, որի մեջ ենք այսօր մենք: Բանկերը սկսում են վաշխառուական տոկոսադրույքներով վարկեր տրամադրել՝ սնանկացնելով գյուղացիներին: Այս ամենը ուլտրալիբերալ, ոչ արդար տնտեսական քաղաքականության արդյունք է:

Մեր քաղաքական դաշտում հիմնականում լիբերալ և պահպանողական տիպի քաղաքական ուժեր են: Սրանք այն ուղղություններն են, որոնք ոչ միայն չեն մերժում սոցիալական անարդարությունը, այլ նաև որոշ չափով հիմնավորում են այն: Օրինակ՝ լիբերալ ընկալմամբ ազատությունն այն է, երբ անհատին տրված է ամեն ինչ անել կարողանալու հնարավորություն: Սոցիալական արդարության տեսանկյունից շեշտը դրվում է հավասար պայմանների, հնարավորություններ ստեղծման վրա: Օրինակ՝ արդյո՞ք մարդիկ կրթություն ստանալու հավասար պայմաններ ունեն, որպեսզի իրենց ազատությունը կարողանան կենսագործել:

Դիտեք նաև՝

Search