Թողարկման առաջին հատվածում Նորայր Հովհաննիսյանը ներկայացնում է, թե ինչ արդյունքներ են գրանցում հայազգի շախմատիստները Բուդապեշտում այս օրերին տեղի ունեցող Շախմատի 45-րդ օլիմպիադային, և թե ովքեր իրավունք ստացան մասնակցելու Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին խմբերի մրցաշարերին։
Թողարկման հաջորդ հատվածը նվիրված է Շախմատի աշխարհի երկրորդ չեմպիոն Էմանուել Լասկերին․ Վարդան Մելիքյանը ներկայացնում է նրա խաղացած ամենահայտնի պարտիաներից մեկը։
«Շախմատ» հաղորդաշարի ընթացքում անդրադառնում ենք շախմատային իրադարձությունների, իրականացնում վերլուծություններ, ինչպես նաև ներկայացնում վարպետության էտյուդներ։
Հաղորդաշարը իրականացվել է Երևանի Շախմատի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ։