«Շախմատ» հաղորդաշարի առաջին թողարկմանը Նորայր Հովհաննիսյանը ներկայացնում է Պրահայում տեղի ունեցած Շախմատի պատանիների արագ և կայծակնային առաջնությունում մեր շախմատիստների գրանցած արդյունքները, անդրադառնում Բուդապեշտում տեղի ունեցող Շախմատի 45-րդ օլիմպիադային, իսկ թողարկման 2-րդ հատվածում Վարդան Մելքոնյանը ներկայացնում է Շախմատի աշխարհի առաջին չեմպիոն Վիլհելմ Ստեյնիցի խաղացած հայտնի պարտիաներից մեկը։
«Շախմատ» հաղորդաշարի ընթացքում անդրադառնում ենք շախմատային իրադարձությունների, իրականացնում վերլուծություններ, ինչպես նաև ներկայացնում վարպետության էտյուդներ։
Հաղորդաշարը իրականացվել է Երևանի Շախմատի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ։