🔹Կառավարման ո՞ր ձևն է ընկած հռոմեական պետական կառույցի հիմքում։
🔹Ի՞նչ պատկերացումներ ուներ Արիստոտելը պետության մասին։
🔹Ի՞նչ բարոյահոգեբանական հատկանիշներ ուներ հռոմեական քաղաքացին։
🔹Ո՞ր օրենքին էին ենթարկվում պետական ձևերը։
🔹Ըստ Արիստոտելի՝ պետական ի՞նչ ձևեր կային։
🔹Ի՞նչ կարծիքի էր Արիստոտելը ժողովրդավարության մասին։
🔹Պետական ո՞ր ձևերն էին ավելի կայուն, և այդ ձևերին ինչպե՞ս էր կոչում Արիստոտելը։
🔹Պոլիբիուսը ինչպե՞ս է բնորոշում Հռոմեական պետությունը։
🔹Հռոմեական հանրապետությունում ժողովրդավարության տարրերն ինչպե՞ս էին ներկայացված։
🔹Որո՞նք էին հռոմեական աշխարհաժողովների տեսակները։
🔹Ի՞նչ էր իրենից ներկայացնում Ազնվապետությունը։
🔹Ի՞նչ կազմ ուներ Սենատը, և ի՞նչ կանոններ էին գործում այնտեղ։
🔹Ինչպիսի՞ն էր հռոմեական պաշտոնեությունը և ի՞նչ կառուցվածք ուներ այն։
🔹Դիկտատուրայի մասին ի՞նչ տարբերություններ կային ժամանակակից և հին հռոմեական պատկերացումներում։
Ասում են, որ Հին Հռոմի պատմությունը պատմական «աշխատանոց» է: Այնտեղ են ձև ստացել քաղաքական, տնտեսական, հոգեբանական, կրոնական և ընկերային իրողություններ, որոնք ժառանգվել են հետագա քաղաքակրթությունների կողմից։
Ալբերտ Ստեփանյանի «Հռոմեական հանրապետություն» բացառիկ հաղորդաշարի դասախոսությունները պատմում են հին Հին Հռոմի Հանրապետության ձևավորման, հաստատման, ընթացքի և անկման մասին։