🔹Ի՞նչ նշանակություն ունի Հռոմի պատմությունը հետագա շատ կարևոր իրողություններ ընկալելու համար։
🔹Ի՞նչ տարբերություններ կան Հռոմի պետական կառավարման ձևի և մեր պատկերացրած պետական կառավարման ձևի մեջ։
🔹Ինչպիսի՞ բնութագրում է տալիս Ցիցերոնը հանրապետությանը։
🔹Տոհմական կառուցվածքն ու քաղաքացիական հասարակությունը ինչպե՞ս էին համատեղվում Հռոմում։
🔹Որո՞նք էին նախնական Հռոմեական կայսրության տրիբուսները։
Ասում են, որ Հին Հռոմի պատմությունը պատմական «աշխատանոց» է: Այնտեղ են ձև ստացել քաղաքական, տնտեսական, հոգեբանական, կրոնական և ընկերային իրողություններ, որոնք ժառանգվել են հետագա քաղաքակրթությունների կողմից։
Ալբերտ Ստեփանյանի «Հռոմեական հանրապետություն» բացառիկ հաղորդաշարի դասախոսությունները պատմում են հին Հին Հռոմի Հանրապետության ձևավորման, հաստատման, ընթացքի և անկման մասին։