Play Video
10․ ՀՀ ԳԽ ընտրությունները | Արխիվ․ անկախացում

🔹1990 թ․ հունվարին ի՞նչ իրավիճակ էր հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։
🔹Խանլարի շրջանի հայկական գյուղերի վերաբերյալ Մոսկվայի ներկայացուցիչների հայտարարություններն արդյո՞ք համապատասխանում էին իրականությանը։
🔹Ըստ ՀՀ ԳԽ նախագահության մարտի 2-ի հայտարարության՝ ովքե՞ր էին Խանլարի հայկական գյուղերի բռնի տեղահանության մեղավորները։
🔹ԼՂ-ում և ՀՀ-ում ինչպե՞ս արձագանքեցին Գետաշենի ենթաշրջանում հայերի տեղահանությանը։
🔹ՀԽՍՀ-ն ազգամիջյան պատերազմից խուսափելու ի՞նչ տարբերակ էր առաջարկում։
🔹Ադրբեջանի կողմից ՀՀ երկաթուղային կապի շրջափակումը ի՞նչ ազդեցություն ունեցավ մեր երկրի վրա։
🔹Ի՞նչ է ձեռնարկում Խորհրդային զինվորական իշխանությունը երկաթուղային շրջափակման դեմ։
🔹Ի՞նչ հիմքով է ՀԽՍՀ ԳԽ-ն անօրինական ճանաչում Կովկասյան բյուրոյի 1921 թ․ որոշումը, որով ԼՂ-ն միացվել էր Ադրբեջանին։
🔹Ե՞րբ և ի՞նչ պայմաններում են ՀՀ ԳԽ նոր ընտրություններ նշանակվում։
🔹ՀՀՇ անդամներից ովքե՞ր էին ընդգրկված Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
🔹Որո՞նք էին այդ ընտրությունների հիմնական առանձնահատկությունները։
🔹Ի՞նչ արդյունքներ գրանցվեցին այդ ընտրություններում։
🔹Նույն ժամանակաշրջանում ի՞նչ իրադարձություններ էին տեղի ունենում Երկաթուղային կայարանում և Նուբարաշենում։
🔹Ո՞վ էր ղեկավարում ՀՀ ԳԽ առաջին նիստը։
🔹Ովքե՞ր էին ԳԽ նախագահի թեկնածուները, և ի՞նչ արդյունքներով Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ԳԽ նախագահ։
🔹Ովքե՞ր ընդգրկվեցին օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավար կազմում։

«Արխիվ. անկախացում» հաղորդաշարը Խորհրդային Միության վերջին տարիների և Հայաստանի անկախության հռչակման մասին է։ Ժամանակագրական առումով այն սկսվում է 1985 թվականից, երբ ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար է դառնում Միխայիլ Գորբաչովը։ Նրա նախաձեռնած Վերակառուցման գործընթացն էլ դառնում է Խորհրդային Միության փլուզման սկիզբը, և որպես հետևանք՝ միութենական հանրապետությունների անկախության հռչակումը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search