Play Video
13․ Քաղցկեղի բուժման էվոլյուցիան | Սերգո Մխիթարյան | Բուն ֆորմատ

🔹Ե՞րբ և որտե՞ղ են արվել քաղցկեղանման հիվանդությունների մասին առաջին հիշատակությունները։
🔹Մինչև 18-րդ դարը՝ ինչո՞ւ կար քաղցկեղի մասին տեղեկատվական պակաս և ինչո՞ւ էր քաղցկեղից մահացությունների թիվը բավականին ցածր։
🔹Ի՞նչ գործոններով պայմանավորված է 20-րդ դարից սկսած թոքի քաղցկեղը լայն տարածում ստացել աշխարհում։
🔹Որտեղի՞ց է քաղցկեղի՝ խեղգետնի (cancer) հետ համեմատությունն առաջացել։
🔹Քաղցկեղի մասին ի՞նչ պատկերացումներ ունեին հին հույները։
🔹Ի՞նչ էր իրենից ներկայացնում Գալենի տեսությունը, և ե՞րբ ու ինչպե՞ս հերքվեց այն։
🔹Բժշկության մեջ ի՞նչ անկյունաքարային փոփոխություն մտցրեց Անդրեաս Վեզարիուսը։
🔹Ինչպե՞ս էին տեղի ունենում վիրահատությունները միջնադարում, և ինչո՞ւ էին վիրահատությունները հաճախ ավարտվում մահացության ելքերով։
🔹 Բժշկության մեջ ե՞րբ ի հայտ եկան ցավային նարկոզը և ախտահանումը․ ի՞նչ դեր ունեցան վերջիններս վիրաբուժության հետագա զարգացման մեջ։
🔹Ամերիկացի օնկովիրաբույժ Հոլսթեդը ի՞նչ սկզբունք առաջ քաշեց քաղցկեղի բուժման մեջ։
🔹Ռենտգենյան ճառագայթների հայտնագործումը ինչպե՞ս փոխեց քաղցկեղի բուժման ընթացքը։
🔹Որո՞նք էին քաղցկեղի բուժման 2 հիմնական եղանակները 20-րդ դարասկզբին։
🔹 Օնկովիրաբույժ Մեյերը ի՞նչ տարբերակ էր առաջարկում քաղցկեղի կրկնվելուց խուսափելու համար։
🔹Հետագայում ի՞նչ այլ հայտնագործություններ էական դեր խաղացին քաղցկեղի բուժման էվոլյուցիոն ճանապարհին։

Բուն ֆորմատ հաղորդաշարի հերթական թողարկմանն այս թեմաների մասին է խոսում ճառագայթային ուռուցքաբան Սերգո Մխիթարյանը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search