Play Video
#15. Երևան․ Մկրտիչ Արմեն | Թագուhի Ղազարյան | Վահե Գևորգյան

🔹Արդյո՞ք վեպում առկա ճարտարապետական բանավեճը արդիական է նաև այսօր։
🔹Ի՞նչ տարբերություն կա 1920-ականների բանավեճի գաղափարական հիմքի և ներկայիս բանավեճերի գաղափարական հիմքի միջև։
🔹Արդյո՞ք հարմարավետ է ներկայիս Երևանը ապրելու համար։
🔹Արդյո՞ք մենք ունենք մեր խորհրդային հիշողությանն առնչվելու հստակ հայեցակարգ։
🔹Արդյո՞ք Երևանի կերպարը մաքուր վավերագրություն է վեպում, թե՞ Երևանի նկարագրման մեջ կա գեղարվեստական հստակ միջամտություն։
🔹Արդյո՞ք Երևան քաղաքի համար հստակ սահմանում ունեն «արդիականացում» և «քանդում» երևույթները։

Այս և այլ հարցերի շուրջ են զրուցում գրականագետ Թագուհի Ղազարյանը և լուսանկարիչ Վահե Գևորգյանը։

«Երևան․ Մկրտիչ Արմեն» հաղորդաշարն անդրադառնում է դեռևս 1930-ականներին հրատարակված և հետագայում արգելված համանուն գրական ստեղծագործությանը՝ ամենատարբեր դիտանկյուններից՝ մշակութաբանական, ճարտարապետական, պատմական, գրականագիտական և այլն։ Հաղորդաշարի մասնակիցները գրականագետ Թագուհի Ղազարյանի հետ միասին փորձում են քննական վերլուծությամբ թափանցել «Երևան» վեպի գրական տարածություն, բացահայտել նախորդ դարասկզբի Երևանի իրական կյանքն ու շունչը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի գեղարվեստական նորարարական միտումներ էին ձևավորվել 1920-ականների Հայաստանում, որոնք հետագայում կասեցվեցին քաղաքական բռնաճնշումների արդյունքում։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search