🔹1920-30-ական թվականներին ինչպիսի՞ քաղաքական դիրքորոշում կար Երևանի կենցաղի նկատմամբ։
🔹Հնարավո՞ր է արվեստի միջոցով փոխել մարդկանց կենցաղը։
🔹 ինչպե՞ս է կանանց ազատագրման օրակարգը արտացոլվում վեպում և ինչպե՞ս է այն կապված կենցաղի վերափոխման հետ։
🔹Ինչպե՞ս էր արտահայտվում ձախականությունը հայկական հասարակությունում։
🔹Ի՞նչը կարող էր վեպի արգելքի պատճառ դառնար 1930-ականների սկզբին։
Այս և այլ հարցերի շուրջ են զրուցում գրականագետ Թագուհի Ղազարյանը և արվեստաբան Իրինա Շահնազարյանը։
«Երևան․ Մկրտիչ Արմեն» հաղորդաշարն անդրադառնում է դեռևս 1930-ականներին հրատարակված և հետագայում արգելված համանուն գրական ստեղծագործությանը՝ ամենատարբեր դիտանկյուններից՝ մշակութաբանական, ճարտարապետական, պատմական, գրականագիտական և այլն։ Հաղորդաշարի մասնակիցները գրականագետ Թագուհի Ղազարյանի հետ միասին փորձում են քննական վերլուծությամբ թափանցել «Երևան» վեպի գրական տարածություն, բացահայտել նախորդ դարասկզբի Երևանի իրական կյանքն ու շունչը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի գեղարվեստական նորարարական միտումներ էին ձևավորվել 1920-ականների Հայաստանում, որոնք հետագայում կասեցվեցին քաղաքական բռնաճնշումների արդյունքում։