Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ 2014 և 2019 թվականներին իրականացվել են Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատման հետազոտություններ, որոնց արդյունքում Հայաստանի ֆինանսական ունակությունների ինդեքսը գնահատվել է համապատասխանաբար 44% և 46.8%: Սա նշանակում է, որ Հայաստանը միջին ֆինանսական ունակություններ ունեցող երկրների խմբում է, իսկ ՀՀ քաղաքացիները դժվարանում են կառավարել անձնական ֆինանսները։
2014 թվականին հաստատվեց ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը, որի շրջանակներում իրականացվել և իրականացվում են բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ։
Ֆինանսական գրագիտության կարևորության և արված միջոցառումների մասին են զրուցում Հայաստան Գրիգորյանը և Կենտրոնական բանկի ֆինանսական կրթման մասնագետ Արաքս Մանուչարյանը։
«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։