Play Video
#13. Երևան․ Մկրտիչ Արմեն | Թագուhի Ղազարյան | Հակոբ Մանսուրյան

🔹Ի՞նչ առանձնահատկություններ ունեն «Երևան» վեպում ներկայացվող երկու ճարտարապետական գաղափարախոսությունները։
🔹Ճարտարապետությունը ինչպե՞ս է ազդում մարդկանց կենցաղի և ապրելակերպի վրա։
🔹Ճարտարապետության մեջ ի՞նչ քննարկումներ կան «հայկական ոճի» վերաբերյալ։
🔹Ինչպիսի՞ կառուցվածք ունեին հազարաշենները։
🔹Վեպի գլխավոր հերոսները ի՞նչ հակադիր կարծիքներ ունեին ճարտարապետական ստանդարտի շուրջ։

Այս և այլ հարցերի շուրջ են զրուցում գրականագետ Թագուհի Ղազարյանը և ճարտարապետ Հակոբ Մանսուրյանը։

«Երևան․ Մկրտիչ Արմեն» հաղորդաշարն անդրադառնում է դեռևս 1930-ականներին հրատարակված և հետագայում արգելված համանուն գրական ստեղծագործությանը՝ ամենատարբեր դիտանկյուններից՝ մշակութաբանական, ճարտարապետական, պատմական, գրականագիտական և այլն։ Հաղորդաշարի մասնակիցները գրականագետ Թագուհի Ղազարյանի հետ միասին փորձում են քննական վերլուծությամբ թափանցել «Երևան» վեպի գրական տարածություն, բացահայտել նախորդ դարասկզբի Երևանի իրական կյանքն ու շունչը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի գեղարվեստական նորարարական միտումներ էին ձևավորվել 1920-ականների Հայաստանում, որոնք հետագայում կասեցվեցին քաղաքական բռնաճնշումների արդյունքում։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search