Play Video
#6 Արհեստ-Արվեստ | Հուռի Մարգարեան

Հուռի Մարգարեանը արվեստով զբաղվելը ասոցացնում է մարդու արարչագործ կերպարին մոտենալու հետ։ Նրա ստեղծագործությունների հիմնական թեմաներն են ապամարդկայնացումը և աղետալի իրավիճակները։

Հուռին ստեղծագործում է տարբեր նյութերով՝ սկսած երկաթից, կտորից և հուլունքներից, վերջացրած դիմահարդարման պարագաներով։ Ստեղծագործության թեման է ենթադրում, թե ինչ նյութով աշխատի։

Հուռի Մարգարեանը իր ոչ բոլոր աշխատանքների հիմքում է կոնցեպտ դնում․ նա հստակ տարբերակում է այդ աշխատանքները մյուսներից։

Հայաստանում ավանդական արհեստները և ժամանակակից արվեստը մեծ մասամբ մեկուսացված են միմյանցից, նույնիսկ հաճախ մրցակցում են և հակադրվում։ Սակայն արհեստներն ու ժամանակակից արվեստը ոչ միայն հատման որոշակի կետեր ունեն, այլև կարող են գոյակցել միմյանց հետ։
Հաղորդումը նպատակ ունի ներկայացնել այս երկու ոլորտները համատեղող արվեստագետներին և նրանց փորձառությունը:

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search