Մարիաննա Աբովյանը սկսեց հելունով ժամանակակից արվեստի գործեր անել, երբ մի օր որոշեց գրիչը փոխարինել հելունով:
Այժմ Մարիաննան ստեղծագործում է տարբեր տեսակի թելերով, պլաստիկ տոպրակներով և հելունով․ նա գործում դիմակներ, բալակլավաներ ու այլ իրեր։
Նրա աշխատանքները հիմնականում բազմագույն են, խառը զոլեր ունեն. այդ ոճը Մարիաննան վերցրել է Street artist-ների “Antistyle” կոչվող ուղղությունից։
Մարիաննան նշում է, որ աշխատանքն օգնում է իրեն սթրեսը հաղթահարել, և իր գործերը բնութագրում է որպես ենթագիտակցական գործվածք. աշխատելիս նա առավելապես ձեռքերով է «մտածում»։
Հայաստանում ավանդական արհեստները և ժամանակակից արվեստը մեծ մասամբ մեկուսացված են միմյանցից, նույնիսկ հաճախ մրցակցում են և հակադրվում։ Սակայն արհեստներն ու ժամանակակից արվեստը ոչ միայն հատման որոշակի կետեր ունեն, այլև կարող են գոյակցել միմյանց հետ։
Հաղորդումը նպատակ ունի ներկայացնել այս երկու ոլորտները համատեղող արվեստագետներին և նրանց փորձառությունը: